Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Փաշինյանի կեղծ դիսկուրսը

Փաշինյանի կեղծ դիսկուրսը
11.04.2024 | 10:22

Որևէ բանական մարդ Փաշինյանից չի պահանջում պաշտպանել պատմական Հայաստանի անվտանգությունը: «Պատմական» և «իրական» Հայաստանների փաշինյանական կոնտրաստը կեղծ է, որի նպատակը բոլորիս լեգիտիմ պահանջը լղոզելն է: Իսկ այդ պահանջը շատ հստակ է՝ խաղաղության իրական երաշխիքների ստեղծում:

Դրան ի պատասխան Փաշինյանն ասում է.

«Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն»:

Այլ խոսքով, Փաշինյանը խոստովանում է, որ անգամ միակողմանի և նվաստացուցիչ զիջումները խաղաղություն չեն երաշխավորելու, սակայն սեփական քաղաքականության ձախողումը խոստովանելու և հրաժարական տալու փոխարեն՝ թիրախավորում է «պատմական Հայաստանը», որը, որպես քաղաքական կատեգորիա, պտտվում է միայն իր ու գուցե ոմանց հիվանդ ուղեղներում և որևէ աղերս չունի բալանսավորված, համաձայնեցված քարտեզի ու սկզբունքների հիման վրա դելիմիտացիա/ դեմարկացիա անցկացնելու մեր պահանջի հետ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ